ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 6 հաղորդում է ստացվել
Ապրիլի 8-ին ԱՀ ոստիկանությունից՝ Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական ՀԿ ԱՀ Գլխավոր դատախազին ուղղված հաղորդումն այն մասին, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական ՀԿ-ն մարտի 31-ին կայացած ԱՀ և Աժ ընտրություններում իրականացվող դիտորդական առաքելության շրջանակեներում ուսումնասիրելով ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակները՝ թիվ 1/11 (ԱրՊՀ վարչական մասնաշենքում) և թիվ 1/13 (թիվ 10 դպրոցում) ընտրական տեղամասերում հայտնաբերվել է նույն անձի կողմից քվեարկության 2 դեպք, մասնավորապես Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1999թ. ծնված Ի. Ա.-ն քվեարկել է թիվ 1/13 տեղամասում նույն անձը քվեարկել է նաև թիվ 1/13 ընտրական տեղամասում։
Ապրիլի 8-ին ԱՀ ոստիկանությունից՝ Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ՝ մայրաքաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Ա. Օ.-ի Գլխավոր դատախազին ուղղված դիմումն այն մասին, որ մարտի 31-ին համապետական ընտրությունների ժամանակ թիվ 4 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում քվեարկության ժամանակ քաղաքացիների կողմից ընտրաթերթիկները լուսանկարահանվում են, ինչպես նաև կուսակցություններից մեկի և նախագահի թեկնածուներից մեկի վստահված անձը իր մոտ առկա ցուցակում նշումներ է կատարում քվեարկողների մասին։
Ապրիլի 8-ին ԱՀ ոստիկանությունից՝ Ստեփանակերտ քաղաքի վարչություն նյութեր են ստացվել այն մասին, որ մարտի 31-ին կայացած ԱՀ նախագահի և Աժ ընտրություններում թիվ 1/23 ընտրական տեղամասի (5-րդ դպրոցի մարզադահլիճ) ընտրողների ցուցակում թիվ 340 համարի տակ մայրաքաղաքի բնակիչներ՝ 1971թ. ծնված Ս. Ա.-ի և թիվ 1118 համարի տակ՝ 1983թ. ծնված Թ. Գ.-ի փոխարեն այլ անձի կողմից քվեարկելու փաստով։
Ապրիլի 8-ին ԱՀ ոստիկանությունից՝ Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանի հանցագործության մասին հաղորդումը ուղղված ԱՀ գլխավոր դատախազություն, այն մասին, որ Ստեփանակերտի թիվ 1/27 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում առկա է մայրաքաղաքի բնակիչ, 1954թ. ծնված Ռ. Ա.-ի ստորագրությունը, սակայն ըստ տեղեկությունների վերջինս ընտրության օրը գտնվել է ՌԴ-ում։
Ապրիլի 8-ին, ԱՀ ոստիկանությունից՝ Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանի հանցագործության մասին հաղորդումը ուղղված ԱՀ գլխավոր դատախազություն, այն մասին, որ Ստեփանակերտի թիվ 1/19 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում 682 համարի տակ առկա է մայրաքաղաքի բնակչուհի, 1955թ. ծնված Գ. Պ.-ի ստորագրությունը, սակայն ըստ տեղեկություների վերջինս ընտրության օրը գտնվել է արտերկրում։
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
Ապրիլի 8-ին ԱՀ ոստիկանությունից՝ Շուշիի շրջանային բաժին է ստացվել ԱՀ գլխավոր դատախազությունից ուղարկված նյութերը այն մասին, որ «facebook.com» կայքում «Roman Babayan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել, որում պատկերված է, որ մարտի 31-ին Շուշի քաղաքի թիվ 7/1 ընտրական տեղամասում ընտրողը մեկ այլ անձի օգնությամբ լրացուցիչ քվեաթերթիկ է հանում քվեախցիկի ներքևի հատվածից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:
ԱՀ ոստիկանություն