Մարտավարական պարապմունքներ՝ միտված կատարելագործելու մարտական իրավիճակում անձնակազմի գործողությունները և մասնագիտական հմտությունները
Մարտական իրավիճակում անձնակազմի գործողությունները հստակեցնելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 7-ին 5-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են մարտավարական պատրաստության գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ներկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղությունները, գնահատվել է իրադրությունը, ցուցումներ են տրվել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ: