ՀՀ Արարատի մարզում կորոնավիրուսի երկու նոր դեպք է արձանագրվել. վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ մարզում վերջին տվյալներով կորոնավիրուսի երկու նոր դեպք է արձանագրվել: Մարզպետի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։
Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։
Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը։
Առողջ եղեք»։