Բասկետբոլի Եվրոպայի բոլոր տարիքային առաջնություններ չեղարկվել են
Տեղի է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի կենտրոնական խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում է կայացավել չեղարկել Եվրոպայի առաջնությունները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա:
Հաշվի առնելով համաճարակի հետևանքով ողջ Եվրոպայում տիրող իրավիճակը և երիտասարդ խաղացողների, մարզիչների, երկրպագուների առողջությունն ու անվտանգությունը՝ ՖԻԲԱ-ի խորհուրդը որոշել է չեղյալ համարել այս ամռանը կայանալիք ՖԻԲԱ Եվրոպայի բոլոր տարիքային առաջնությունները։
Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում էր մասնակցել 2020 թվականի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը,իսկ կանանց Հայաստանի Մ18 և Մ16 հավաքականները, ինչպես նաև տղամարդկանց Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններին։