Արցախում տեղացած ձյունն իր բացասական ազդեցությունը կունենա գյուղատնտեսության վրա. Վիլեն Ավետիսյան
Վերջին օրերին տեղացած ձյունն իր բացասական ազդեցությունը կունենա գյուղատնտեսության վրա: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:
Ըստ նրա՝ շրջկենտրոններում տեղադրված դիտակետերով հանրապետությունում իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ՝ ճշտելով գիշերվա նվազագույն ջերմաստիճանը: Վերլուծելով արդյունքները` հարթավայրային տարածքներic առավել վտանգավոր էր Հադրութի շրջանը, որտեղ գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ -2,5-ից -3 աստիճան:
«Աշնանացան հացահատիկի մասով խնդիրներ չենք ունենա, քանի որ այն ցրտադիմացկուն է: Գարնանացան մշակաբույսերին՝ ոլոռին և կտավատին, վտանգ չի սպառնում, բայց մյուսների՝ հատկապես հնդկացորենի, լոբու, սոյայի, բանջարեղենի, որոնք աճեցվում են չջեռուցվող ջերմոցներում, սածիլները հնարավոր է ցրտահարվեն: Մեր կողմից հանձնարարություններ ենք տվել մեր տարածքային բաժինների աշխատակիցներին, ովքեր կիրականացնեն հստակ ուսումնասիրություններ, որից հետո կկատարենք ընդհանուր վերլուծություն: Ծաղկած ծառերի մասով ջերմաստիճանն այնքան էլ վտանգավոր չէ, միայն Հադրութի շրջանում է վտանգավոր և հնարավոր է մատղաշ ճյուղերի, բողբոջների կամ շիվերի ցրտահարություն լինի»,-մասնավորապես ասել է Վ. Ավետիսյանը: