Իբրահիմովիչը մտադիր է կարիերան շարունակել իտալական այլ ակումբում
Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր է մնալ Սերիա Ա-ում: Այս մասին գրում է իտալական La Gazzetta dello Sport-ը: 38-ամյա հարձակվող պատրաստ է քննարկել այլ առաջարկներ և «Միլան»-ից հեռանալու դեպքում խաղալ իտալական այլ ակումբում: Նա չի ավարտի կարիերան այս տարի:
Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ պայմանագիրը կնքել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: