«Մեջբերում եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի կոչի հենասյունային միտքը». Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեջբերում եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի կոչի հենասյունային միտքը. «Հասուն պետություններում պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը, գրված թե չգրված օրենքներով, սառեցվում է՝ հնարավորություն տալով իշխանություններին կենտրոնանալու բացառապես իրավիճակի վերահսկման ու հաղթահարման վրա»: Համաձայն եմ, բայց.
1. Ես երազում եմ, որ իմ երկիրը լինի և հարատևի, որպես «հասուն» երկիր: Արդյո՞ք առկա է այդպիսի շանս: Միանշանակ այո՛: Իսկ արդյո՞ք նպաստում կամ նախադրյալներ է ստեղծում գործող իշխանությունն իր վարքաբանությամբ, քաղաքական մտքով, քաղաքական հասունությամբ և մշակույթով, որ գոնե հասուն երկիր ունենալու նախադրյալներ ստեղծվեն: Միանշանակ ո՛չ:
2. Գրված և չգրված օրենքների պահպանման սոլիդության, տղամարդկության, բայց պետական և քաղաքական սոլիդ այր լինելու կամ գոնե ձևանալու կարողությունից գործող իշխանությունները բացառձակապես ունակ չեն օգտվել, որովհետև այդ արժեքաբանությունը քաղաքականապես կիրառելի չէ նրանց համար: Եթե չասեմ վնասակար, քանի որ նրանց քաղաքական գոյաբանության հիմքերը և ֆորմուլաները բացարձակապես այլ են, բավականին անմշակ պրիմիտիվ և կենցաղային: Իսկ իրավաընկալումն ու օրենքի գերակայության աներկբա կարևորությունը վաղուց դարձել են «մանկական պլաստիլին»:
3. Ավելի մեծ աջակցություն, քան քննադատական մոտեցումն է յուրաքանչյուր գործունեության և գործողության, առավել ևս քաղաքական գործունեության նկատմամբ շատ դժվար է պատկերացնել: Սա թե՛ մրցակցային, թե՛ քաղաքական, թե՛ փիլիսոփայական այբուբեն է:
Իսկ մնացածը լիրիկա է, այն էլ ժամկետանց լիրիկա: Քաղաքական պատշաճության և քաղաքա-բարոյախրատական կոչերի փոխարեն, լավ կլիներ հնչեն քննադատական մոտեցմամբ ուղենիշեր և կանխարգելիչ խորհուրդներ: Ընդ որում, ոչ թե քննադատների և ընդդիմադիրների հասցեին, այլ հենց իշխանության շրջանակների:
P.S. Հուսով եմ առաջարկությունների ոչ հրապարակային փաթեթը առաջին նախագահի back office-ն ուղարկել է կառավարություն կամ պարետատուն»:
Մեջբերում եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի կոչի հենասյունային միտքը. «Հասուն պետություններում պատերազմի…
Gepostet von Vladimir Martirosyan am Mittwoch, 8. April 2020