ՌԴ-ն արտահանձնում է Ալրաղացի Լյովիկին

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել հայաստանցի գործընկերների հարցումը ավազակությանը մասնակցելու համար փնտրվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի արտահանձման վերաբերյալ։ Այս տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչությունում։

Մարտին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ռուսական կողմը որոշել է Երևանին փոխանցել Սարգսյանին։

«ՀՀ գլխավոր դատախազության հարցումը նրան փոխանցելու մասին ներկայացվել է ՌԴ դատախազություն միջազգային պայմանագրերով սահմանված ժամկետներում՝ անհրաժեշտ փաստաթղթերով հանդերձ։ 2020 թվականի մարտի 19-ին ՌԴ դատախազությունը որոշում է կայացրել բավարարել ՀՀ գլխավոր դատախազության հայցը Սարգսյան Լ․Հ․-ին հանձնելու մասին՝ նրան մեղասգրվող հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով», – նշված է գերատեսչության պատասխանում։

Սարգսյանը եղել է ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930