Բաժիններ՝

«Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:

Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:

Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին:

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2603580936628952?__xts__[0]=68.ARCub3PUM6B3kMDA7lk6FPwtxX1jZwGNJJAqsfooZmCHiszQyereR9urzWkKUjHlQKm1kHJvsl5T1arYuC-WGxfkYDdXSQ2z0-aRW28SBU7QdSS7Q-yGAGygZHSu_03bbNKaeVyYWd_xiS1I5EBBTfOWv3Arqm0irAmyoJFjXYqegrBNS7hUzmv-y0Z5VFN1XT1HS4rY5U3WEFJK0DjJwPeTbTgpvdG4D3gUAB875ncMg5Ft49dW-Pi_NvQnvG8zV5xHpkljxf8bjV71GDTvSDiWFmx7JzBpfy3lOk69zl8Un11QLBrjVpsuXJ5ocut3_gaoC_WGmjtx5aovMElMxeit&__tn__=-R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս