Արցախի հեղափոխական կուսակցությունը հանրահավաք է անցկացնում. a1plus.am
A1plus.am-ը գրում է. Արցախի հեղափոխական կուսակցությունը հանրավաք էր կազմակերպել Ստեփանակերտում։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից և կոչ են անում չեղարկել ընտրությունները․
«Մեր պահանջները իշխանությանը․ ուրեմն՝ չեղարկել ընտրությունները, հայտարարել կրկնակի ընտրություններ։ Այս ընտրությունները խայտառակ ընտրություններ են, սրանք անընդունելի ընտրություններ են, սրանով փորձել են մեր ինքնասիրությունների հետ խաղալ»,- իր ելույթի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։
Օսիպյանի ելույթի ժամանակ որոշ քաղաքացիների միջև հրմշտոց է սկսվել, Օսիպյանը կոչ է արել սադրանքների չտրվել, և իր խոսքերով՝ սադրանքի դիմողները Արայիկ Հարությունյանի կողմնակիցներն են, որոնք մեքենաներով անցնում, սուլում ու խանգարում են։
Կուսակցության նախագահը նաև ասել է, որ որակելով այս ընտրությունները որպես հոյակապ՝ ջարդվում է թավշյա հեղափոխության տարամաբանությունը, և որ իրենք թույլ չեն տալու հին իշխանության վերարտադրումը։
Արթուր Օսիպյանը կասկածի տակ է դնում Հարությունյանի հավաքած քվեների իսկությունը՝ նշելով, որ իշխանությունները կեղծիքի են դիմել։
«Որպեսզի մենք կարողանանք կառուցել մեր պետությունը, մենք պետք է կարողանանք ինքնակազմակերպվել։ Ինչ-որ հիմա անում ենք, այ սենց էլ պետք է շարունակենք՝ օրենքի սահմաններում, ամենակարևորը՝ բարոյական օրենքների սահմաններում։ Մենք ունենք հստակ նպատակներ՝ հստակ ձևակերպված․ քայլ առ քայլ մոտենալու ենք մեր հաղթանակին ու հաղթանակը մերն է լինելու»,- ընդգծել է նա։
Gepostet von Artsakh1.am am Sonntag, 5. April 2020
Gepostet von Artsakh1.am am Sonntag, 5. April 2020
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: