Արցախում մարտ ամսին թանկացել է բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն և այլ ապրանքներ
Արցախ/Տեղեկատվական շտաբը տեղեկանք է հրապարակել Արցախում իրականացված դիտանցումների արդյունքում ամսական և տարեկան գների վերլուծության վերաբերյալ։
Մասնավորապես հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում իրացվող 43 լայն սպառման ապրանքատեսակների ամենօրյա դիտարկման արդյունքում իրականացվել է ամսական (2020թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 1) և տարեկան (2019թ. ապրիլի 1-ից մինչև 2020թ.ապրիլի 1) գների վերլուծություն:
Մարտ ամսվա գների վերլուծություն.
Նոր կորոնավիրուսի տարածման ազդեցությունը, որի հետևանքով դոլարի փոխարժեքը տվյալ ժամանակահատվածում աճել է 25.67 դրամ կամ 5.36 %, համաշխարային տնտեսության փոփոխության վրա սկսել է զգացվել մարտ ամսվա ընթացում: Այս համատեքստում կարևոր է դիտարկել և վերլուծել մարտ ամսվա ընթացում Արցախի Հանրապետությունում իրացված ապրանքատեսակների գների փոփոխությունները:
Ամսվա ընթացքում դիտարկված 43 ապրանքատեսակներից 12-ի միջին գները աճել են, 4 ապրանքատեսակի՝ նվազել իսկ մնացած 27 ապրանքատեսակների գները մնասցել են անփոփոխ:
Միջին գների աճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար՝ բժշկական դիմակ` 150 դրամ կամ 500 %, ոսպ` 198 դրամ կամ 53.2%, սոխ` 150 դրամ կամ 53%, կիտրոն` 84 դրամ կամ 36.1%, վարունգ` 200 դրամ կամ 23.1%, հավի ձու` 7դրամ կամ 14.5%, հնդկաձավար՝ 64 դրամ կամ 11.7%, շաքարավազ` 20 դրամ կամ 7.5%, լոլիկ` 33 դրամ կամ 3%, թեյ «Ակբար» 20 դրամ կամ 2.9% և տարբեր ծավալի ալյուր «Բաղրամյան»` մինչև 0.6%,:
Նշված ներմուծվող ապրանքատեսակների գնաճը պայմանավորված է ձեռքբերման գների փոփոխությամն հետ, որը կապված է որոշ ապրանքատեսակների պակասուրդի կամ պահանջարկի աճի հետ, իսկ որոշ ապրանքատեսակների համար՝ միայն դոլարի փոխարժեքի աճի հետ:
Գնաճ արձանագրած նշված ապրանքատեսակներից տեղական արտադրության կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից իրացվող է միայն «հավի ձու» ապրանքատեսակը, որի իրացման գնի փոփոխությունը կապված է սույն թվականի փետրվար ամսից հավի ձվի գների կտրուկ անկման հետ` պայմանավորված ՀՀ-ում նշված ապրանքատեսակի ավելցուկով: Հարկ է նշել նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավի ձվի միջին գինը նվազել է` 13 դրամ կամ 18.7 %:
Միջին գների նվազում արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար՝ բենզին «ռեգուլյար»` 60 դրամ կամ 14.6%, դիզվառելիք՝ 30 դրամ կամ 6.8%, ադամաթուզ՝ 66 դրամ կամ 9% և խոզի միս` 83 դրամ կամ 2.8%, ինչը նույնպես պայմանավորված է ձեռքբերման գների փոփոխության հետ:
Տարեկան գների վերլուծություն.
Հակառակ պատկեր ունի տարեկան գների վերլուծության արդյունքները: Ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, դիտարկված 32 ապրանքատեսակներից ավելի շատ ունենք գնանկում: Մասնավորապես՝ 12 ապրանքատեսակների միջին գները նվազել են, 8 ապրանքատեսակինը՝ աճել իսկ մնացած 12 ապրանքատեսակների գները մնասցել են անփոփոխ:
Տարվա ընթացքում գնային փոփոխություններ արձանագրած ապրանքատեսակներից գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյկետների կողմից իրացվում է հավի ձու, ձեթ, ադամաթուզ, բենզին և դիզվառելիք ապրանքատեսակները, որոնց գները նվազել են 12.8 – 23.1%:
Նշված փոփոխությունների վերաբերյալ իրականացրած ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի դրույթների» մասնավորապես գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չեն բացահայտվել: