«Սիրելի պարետ, մի խորհուրդ տամ, ականջի հետև մի գցեք»

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի պարետ,

Մի խորհուրդ տամ, ականջի հետև մի գցեք։

էտ հեռախոսներով մոնիտորինգը կստացվի, չի ստացվի՝ չգիտեմ, բայց մի հարց լուծեք։

Հեռահար ուսուցման էս զանգվածային պրոցեսը, որ իրականում վատ բան չէ, մարդկանց վրա թանկ է նստելու։ Հարյուր հազարավոր օգտատերեր անսահմանափակ ինտերնետի հնարավորություն չունեն, ու վճարում են «կիլոյով»։ Հասկանալի ա, որ Zoom, Меет ու տարատեսակ այլ վիդեոկոնֆերանսի էփփեր օգտագործելու հետևանքով մարդկանց (երեխաների) ինտերնետը կամ արագ սպառվում է, կամ էլ՝ ամսվա վերջում թվեր են գալու։

Առաջարկում եմ կապի օպերատորներին հորդորեք, թող էս մի ամսվա համար ամեն մեկին մի տոննա ինտերնետ բաշխեն։ Կուզեն՝ թող որևէ ֆիլտր դնեն, որ առանձնացնեն մանկավարժներին ու աշակերտ-ուսանողներին։

Չստացվի էնպես, որ էս փող չեղած վիճակում մի հատ էլ եղած փողն ինտերնետի տան։

Հ.Գ. Էս գլխից, ասեմ, որ իմ ինտերնետը բոլոր սարքերի վրա անսահմանափակ ա, ինձ պետք չի։

Հ.Հ.Գ. Միտքը ծագեց, երբ հերթական դասի ժամանակ ուսուցիչը պահանջեց վիդեո միացնել, իսկ էն խեղճ էրեխեն ասում ա՝ ինտերնետս շուտ ա պրծնում, չեմ կարա»։

Տեսանյութեր

Լրահոս