Բաժիններ՝

Ղազախստանն ապրիլի 1-ից կանցկացնի կրթության փորձնական հեռավար ուսուցում. Կազինֆորմ

Ղազախաստանում ապրիլի 1-ից կրթական համակարգը կսկսի անցում կատարել հեռավար ուսուցման:

Ինչպես հաղորդում է «Կազինֆորմ»-ին, այդ երկրիԿրթության և գիտության նախարարությունը տեղեկացրել է, որ դա դեռ փորձնական է լինելու:

Նշվել է, որ հեռավար կրթությանը նախապատրաստվելը շատ կարևոր է: Այդ իսկ պատճառով ապրիլի 1-ին կանցկացնեն փորձնական ծրագիր: Բոլոր դպրոցներում ուսուցիչները կանցկացնեն փորձնական պարապմունքներ, կդիտարկեն, թե ինչպես են դպրոցականները հունի եջ մտնում: Ապրիլի 2­-ին կանցկացվի ծնողական ժողով, և նախարարությունը կմանրամասնի, թե կրթական գործընթացն ամբողջությամբ ինչպես է կազմակերպվելու:

Նախարարությունը նշել է, որ խնդրահարույց հարցերը շատ են, սակայն քայլեր են ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:

Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 325­­, մահացածների թիվը՝ 2:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս