Բաժիններ՝

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 48 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 30-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Բացահայտվել է մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 7-ական, ծեծի՝ 3, խուլիգանության և կաշառակերության՝ 2-ական, սպանության փորձի, շորթման, հարկերից խուսափելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, սպանության սպառնալիքի, ապօրինի միգրացիայի, թմրամիջոցի մաքսանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, և ավազակային հարձակման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս