ԱԳՆ մտքի գոհարներն անսպառ են, ի՞նչ բովանդակություն էիք փոխանցում՝ «որևէ կերպ չհրահրված» արտահայտությունը գրելիս. Կարեն Բեքարյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի մասին ԱԳՆ հայտարարության մասին

Կարեն Բեքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիայի մասին ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը:

«Հատված՝ Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ ԱԳՆ երեկվա հայտարարությունից.

«… Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: …»:

Հարգելինե՛ր, կբացատրե՞ք կամ «կթարգմանե՞ք»՝ ի՞նչ բովանդակություն էիք գեներացնում, փոխանցում կամ պատկերացնում «որևէ կերպ չհրահրված» արտահայտությունը գրելիս:

Ի՞նչ է սա նշանակում: Այսուհետ Ադրբեջանի սրիկայությունը դասակարգվելու՞ է «որևէ կերպ չհրահրվածի» և «որևէ կերպ հրահրվածի՞»:

Հիշեցում. խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

Հ.Գ. Աստված պահապան մեր բանակին, և շուտափույթ ապաքինում տղաներին…»,- գրում է Բեքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031