Բաժիններ՝

«Այդ սմարթֆոնները որտեղից ու ի՞նչ կազմակերպության միջոցով եք տրամադրելու քաղաքացիներին»․ Աննա Կոստանյան

«Ես, որպես պատգամավոր, հնարավոր է լինեմ վիրուսակիր, բայց մեկ օրվա ընթացքում հեռախոսով խոսել եմ 125 ՀՀ քաղաքացու հետ, ինչպե՞ս եք պարզելու, թե այդ քաղաքացիներից որի հետ եմ կոնտակտի դուրս եկել այն դեպքում, երբ այդ մարդկանց չեմ ճանաչում և շփում էլ չեմ ունեցել»,-այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Պատգամավորը հետաքրքրվեց․ «Ասում եք, որ հնարավոր է՝ սմարթֆոններ տրամադրեք այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը։ Կարո՞ղ եք ինֆորմացիա տրամադրել, թե նախ՝ որտեղի՞ց եք ինֆորմացիան ստանալու՝ ովքեր չունեն, և այդ սմարթֆոնները որտեղից ու ի՞նչ կազմակերպության միջոցով եք տրամադրելու քաղաքացիներին։ Եթե համաճարակն ավարտվի, այդ սմարթֆոնների ճակատագիրն ինչ է լինելու։ Եվ եթե ես՝ որպես ՀՀ քաղաքացի, հրաժարվում եմ վերցնել ձեր կողմից տրամադրվող սմարթֆոնները, ապա ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվելու»։

Նա նշեց, որ մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներով մենք հետ քայլ է կատարվում ժողովրդավարական սկզբունքներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս