Բաժիններ՝

«Հիմա, երբ արդեն 400-ն անցել ենք, սա անիմաստ կարգավորում է, պարոն նախարար, ուշ է»․ Էդմոն Մարուքյանը՝ Ռուստամ Բադասյանին

«Երբ մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել և մեկուսացվել է, այդ օրվանից սկսած հսկողության առումով ես խնդիր չեմ տեսնում, ես խնդիր եմ տեսնում, երբ մարդը չգիտի, որ կարող են հետ գնալ, իր բոլոր կոնտակտները նայել՝ ում հետ է շփվել, որտեղ է եղել, ում է զանգել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա ընդգծեց, որ կառավարության ներկայացրած օրեսդրական նախաձեռնությունը միգուցե կարող էր արդյունավետ լինել այն ժամանկ, երբ ունեինք մեկ հիվանդ․

«Հիմա, երբ արդեն 400-ն անցել ենք, սա անիմաստ կարգավորում է, պարոն նախարար, ուշ է։ Հիմա այսքան ուշ նման նախաձեռնություն բերել և մեր քաղաքացիների իրավունքները սահմանափակել, անընդունելի է, և մենք չպետք է դարերով պայքարների արդյունքում մարդկանց ազատությունները հիմա զիջենք նման իրավիճակներում։ Ավելին, նաև վստահություն չկա, թե այդ տվյալներն ինչպես են մշակվում, ում մոտ է մշակվում ու ինչ կարող են անել ընդհանրապես»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս