
Լա Լիգան քննարկում է մրցաշրջանի վերսկսման 3 տարբերակ

Լա Լիգան և Իսպանիայի ֆուտբոլի ասոցիացիան վճռական են վերսկսել մրցաշրջանը և քննարկում են հնարավոր երեք սցենար՝ դրա շարունակության համար:
Իսպանիայի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին՝ երկու տուրով: Ավելի ուշ, կորոնավիրուսի տարածման պատճառով, դրա վերսկսումը հետաձգվեց անորոշ ժամանակով: Ակումբները բախվում են ակնկալվող եկամուտների 30%-ը կորցնելու հեռանկարին:
Ըստ աղբյուրի, լիգայի ղեկավարությունը քննարկում է մրցաշրջանի շարունակման երեք տարբերակ:
Իրադարձությունների առավել բարենպաստ զարգացումով առաջնությունը կվերսկսվի մայիսի կեսերին և կավարտվի հուլիսին: Ակումբները պատրաստ են շաբաթական երեք անգամ խաղալ: Նրանք պայմանավորվում են նաև առանց հանդիսականների հանդիպումներ անցկացնելու հնարավորության վերաբերյալ:
Երկրորդ սցենարը մրցաշրջանի շարունակությունն է ամռանը և դրա ավարտը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Եթե համաճարակային իրավիճակը չբարելավվի, ապա առաջնությունը կարող է վերսկսվել սեպտեմբերին: Այս դեպքում մրցաշարի հաջորդ վիճակահանությունը պետք է հետաձգվի նոր ժամկետներով։
Սիրարփի Աղաբաբյան