Զիդանը մնում է «Ռեալում», Սեթյենը՝ «Բարսայում», ՈՒԵՖԱ-ի պլանները և շաբաթ երեկոյի մյուս նորությունները
1․ Մոլորակի գլխավոր ֆուտբոլային մրցաշարը շարունակվում է հենց հիմա: Բելառուսի առաջնության հերթական խաղերում Բրեստի «Դինամոն» և «Սմոլևիչին» ոչ-ոքի խաղացին, իսկ «Ռուխը» հեռացավ Մինսկի «Դինամոյից»՝ բարձրագույն խմբի դեբյուտային խաղում տանելով իրենց առաջին հաղթանակը։
2․ Զինեդին Զիդանը կշարունակի մարզել «Ռեալը»: Ամռանը Մադրիդը չի ստորագրի նոր մարզչի՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի մրցաշրջանը:
3․ Իսկ Կիկե Սեթյենը, ամենայն հավանականությամբ, կմնա «Բարսելոնայում»: Հաղորդվում է, որ ակումբը վստահ է դրանում:
4. ՈՒԵՖԱ-ն առաջարկել է մրցաշրջանի ավարտի երեք հնարավոր ժամկետ՝ հունիսի 30-ին, հուլիսի 31-ին և օգոստոսի 31-ին: Տեղեկություններ կային նաև «Եվրո -2020» անունը պահպանելու մասին, բայց հետո պարզվեց, որ թվիթը հրապարակվել է սխալմամբ:
5. Փոխանցումներ
- «Բավարիան» Հավերցին առաջարկել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով:
- «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Լեմարին, ակումբը զրուցել է խաղացողի գործակալների հետ:
- Պոգբայի տեղափոխության հարցում Ռայոլան արդեն շփվել է «Յուվենթուսի» հետ: «Բարսան» փնտրում է «նոր Յայա Տուրեին» և հետաքրքրված է 17-ամյա կիսապաշտպան Ռենա Կամովինգով: Նաև կատալոնացիները պատրաստ են ամռանը վաճառել Ռակիտիչին 20 միլիոն եվրոյով:
6․ UFC-ի նախագահը վստահ չէ, որ Խաբիբ-Ֆերգյուսոն մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին:
7․ Օլիմպիական խաղերը չեղարկելու հարցը ներկայումս օրակարգում չէ, ասել է ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը:
Օրվա ցիտատները․
Պելեն մեր ժամանակի լավագույն խաղացողի մասին. «Կրիշտիանու Ռոնալդու. Նա ամենակայունն է»:
Գլեբը՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին. «Երբ Կրիշտիանուն պարտվում է, նա բարկանում է, բղավում է: Լեոն հանգիստ է։ Նա ասում է՝ դե լավ, պարտվեցինք»։
Սթիվ Մաքմանաման. «Մանեն ու Սալահը չեն տեղափոխվի «Ռեալ» կամ «Բարսելոնա»: Անգլիական ակումբներն այժմ լավագույնն են աշխարհում»։
Սիրարփի Աղաբաբյան