Բաժիններ՝

ՌԴ-ում գտնվող կոնորավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին Հայաստանում հաստատված պացիենտի կոնտակտն է

ՀՀ քաղաքացին, ում մոտ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուս է հայտնաբերվել, Հայաստանում հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Շփման շրջանակն արդեն հայտնի է։ Նա մինչև վարակվածների շրջանակը հայտնաբերելն է գնացել Ռուսաստանի Դաշնություն»,- նշեց Նիկողոսյանը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուս (COVID-19) է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-19-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031