Բաժիններ՝

ԱԱԾ-ն օգտատերերին հորդորում է հետևել իրենց էջերի անվտանգության կանոնների պահպանմանը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, տարաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ամենօրյա ռեժիմով օրենսդությամբ սահմանված կարգով մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող լուրերը:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել են սոցիալական ցանցերում գրանցված օգտատերեր, որոնց էջերում առկա գրառումները պարունակել են ապատեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանի Հանրապետությունից, կոտրել են առանձին հայ օգտատերերի էջեր և տարածել ապատեղեկատվություն:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական ցանցերի օգտատերերին հնարավորինս հետևել իրենց էջերի անվտանգության կանոնների պահպանմանը, իսկ հանրությանը կոչ է անում ապավինել միայն պաշտոնական աղբյուրների լրահոսին»,- ասված է հայտարարության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031