
Խոակին Կապարոսը վերադարձել է Իսպանիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսը Իսպանիայում է:
Այս մասին գրում է իսպանական Marca-ն: Կապարոսը փաստել է, որ կորոնավիրուսի պատճառով նույն վիճակն է Հայաստանում և ամբողջ աշխարհում, և հիմա մի քիչ վերլուծելու ժամանակ է:
Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։
2019 թվականին Կապարոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։