
Սլովակիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 124-ի

Սլովակիայում կորոնավիրուսով վարակման ևս 19 նոր դեպք է արձանագրվել:
Այս մասին հայտնում է Սլովակիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարությունը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 124 է: Այդ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպք չի արձանագրվել: