Սպորտի մասին պատմող ֆիլմեր և սերիալներ
Մարզիկների նվաճումները, անհնարինը հնարավոր դարձնելու ձգտումը եղել և մնում է համաշխարհային ֆիլմարտադրության ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ն իր ընթերցողին է ներկայացնում մարզական թեմատիկայով վերջին տարիների լավագույն ֆիլմերն ու սերիալները` առաջարկելով դիտել դրանք:
Netflix-ն իր սերիալների սիրահարներին 2020-ի մեկնարկին ներկայացրեց «Spinning Out» մեկ սեզոնի ընացքում ցուցադրելիք դրաման, որը պատմում է գեղասահքի մասին: Իրադարձությունները զարգանում են գեղասահորդ Քեյթ Բեյքերի շուրջ: Այն ունի 10 սերիա:
Netflix-ը նախորդ տարի թողարկեց նաև Formula 1-ի մասին պատմող վավերագրական «Formula 1: Drive to Survive» երկու սեզոնից բաղկացած սերիալ, որտեղ ամեն սերիայում ներկայացվում են Գրան Պրիին մասնակցող այս կամ այն թիմի ներքին տարաձայնությունները, վայրկյանների ընթացքում ստեղծվող ծայրահեղ վտանգավոր իրավիճակները և ներքին հակասությունները:
Սպորտի համախմբող ուժի մասին է պատմում 2009 թվականին նկարահանված «Invictus» դրաման, որը պատմում է Հարավաֆրիկյան Հանրապետության ռեգբիի թիմի մասին, որը մասնակցելու է աշխարհի առաջնությունը: Ֆիլմում գլխավոր դերերը խաղում են Մորգան Ֆրիմանը և Մեթ Դեյմանը:
Ալպինիզմի մասին պատմող «Ген высоты, или как пройти на Эверест» մինի սերիալը նկարահանել է ռուսական Առաջին ալիքը, որտեղ պատմվում և ներկայացվում են Էվերեստը բարձրանալու դժվարություններն ու կյանքին սպառնացող վտանգները: Ֆիլմում ներկայացված է նաև աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը հաղթահարած առաջին հայ կինը՝ Իրենա Խարազովան:
Շարունակելի…
Վարվառա Հայրապետյան