Բաժիններ՝

Հարգում և խրախուսում ենք մեր մարզիկների և ապագա չեմպիոնների աշխատանքն ու ջանքը. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգում և խրախուսում ենք մեր մարզիկների և ապագա չեմպիոնների աշխատանքն ու ջանքը:

Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար, նախկինի 100 հազար դրամի փոխարեն: 140 հազար և 100 հազար դրամ համապատասխանաբար կստանան օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները: Պատվովճարներ են սահմանված նաև աշխարհի առաջնության հաղթողի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների համար (պատվովճարները կտրվեն ցմահ):

❗️Մանրամասները կհրապարակվեն երեկ ընդունված կառավարության որոշումը հրապարակելուց հետո»:

https://www.facebook.com/arayik.harutyunyan?__tn__=%2CdC-R-R&eid=ARBj6zZEVnuVPO8eEjdtFmQwGgPQJD7b7FoVxUYuLZS9GrkcDSfTe9EifO4wWjGb8_1pX4LgQ6BUZ94e&hc_ref=ARTYDZNk8qf-KltWqT58fpikYpx-7umsaqwAYcy-U9RD84IwGPWGM6wUE9OKb6r8g3s&fref=nf

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս