
Տարեց կնոջը խնամողը նրա տնից գողություն էր արել

Մարտի 18-ին, ժամը 15.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացուհին հայտնել էր, որ ամուսնու մորը խնամողը ժամանակ առ ժամանակ տնից փող է վերցրել, իսկ հետո սկեսուրն իրեն զանգել և հայտնել է, որ ոսկեղենը չկա:
Նշված հասցե մեկնած ոստիկաններին տարեց կինը հայտնել է, որ մարտի սկզբից մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում իրեն խնամող 33-ամյա կինը իր դրամապանակից գողացել է 10.000 դրամ, չհրկիզվող պահարանից՝ 100 դոլար և 700.000 դրամ արժողության ոսկյա շղթա:
Մարտի 18-ին, ժամը 16.50-ին, Վահրամ Փափազյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, 33-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: