Բաժիններ՝

Կնոջից ջուր էին խնդրել ու հափշտակել դրամապանակը

Մարտի 14-ին, ժամը 12-ի սահմաններում, Թումանյան քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ Ալավերդի-Վանաձոր ճանապարհի իր վագոն-տնակից գողացել են դրամապանակը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 3-ին, վագոն-տնակի դուռը թակել է մի երիտասարդ՝ երեք ընկերների հետ։ Ջուր են խնդրել, և երբ հեռացել են, տուժողը նկատել է, որ պայուսակը բաց է, իսկ դրամապանակը, որի մեջ մոտ 130 հազար դրամ կար, գողացել են։

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավապահները նույն օրը ոչ միայն պարզեցին վագոն-տնակ այցելած երիտասարդների ինքնությունը, այլև` թե նրանցից ով է կատարել գողությունը։

Կասկածյալը, որ Շնող գյուղի 24-ամյա բնակիչ է, ժամը 18-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին հրավիրվեց։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերվել է։
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս