Բաժիններ՝

Աղջիկը շեղել էր վաճառողուհու ուշադրությունը, տղան՝ փող հափշտակել

Մարտի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Ժամը 20․20-ի սահմաններում Սվաճյան փողոցի մթերային խանութներից մեկն են մտել երիտասարդ տղա և աղջիկ։

Աղջիկը շեղել է վաճառողուհու ուշադրությունը, իսկ տղան դրամարկղից 150 հազար դրամ հափշտակել։ Վերջին պահին աշխատակցուհին նկատել է, որ երիտասարդը դրամարկղից փող է վերցնում, բայց կանխել չի հասցրել։

Մալաթիայի քրեական հետախույզները օրեր տևած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին նրանց ինքնությունը։ Երկուսն էլ Երևանի բնակիչ են։ 25-ամյա երիտասարդն ու 22-ամյա աղջիկը հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։

Նրանք խոստովանական բացատրություն են տվել։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031