Բաժիններ՝

Երաժշտասերները կարող են առցանց դիտել Օպերային թատրոնի ներկայացումները

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումները հասանելի կլինեն թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Հարգելի բարեկամներ, տեղյակ եք, որ հանրապետության բոլոր թատրոններն ու համերգասրահներն այս ընթացքում փակ են։ Այս ժամանակահատվածում ցանկանում եմ, որ դուք հնարավորություն ունենաք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով դիտելու մեր օպերային, բալետային ներկայացումները, համերգները, ծանոթանալու մեր հիանալի արտիստների կենսագրական նյութերին։ Մենք մտածում ենք ձեր մասին և հույս ունենք, որ շատ շուտով կհանդիպենք մեր թատրոնում»,-նշել է Օրբելյանը:

https://www.facebook.com/YerevanOpera/videos/751866445347247/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031