
«Արսենալ»-ը կարող է ամռանը վաճառել Հենրիխ Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալ»-ը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: «Զինագործների» ղեկավարությունը պատրաստ է Մխիթարյանին բաց թողնել, եթե իտալական «Ռոմա»-ն «Արսենալ»-ին վճարի թիմի պահանջած գումարը: Անգլիական ակումբը վերջնական որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այժմ մեկ տարվա վարձավճարով հանդես է գալիս «Ռոմա»-ում, որտեղ ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: