 
                        Ջերարդ Բատլերը Օլիմպիական խաղերի ջահակիր է
 
                                    Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջերարդ Բատլերը դարձել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահակիր:
Բատլերը մասնակցում է Հունաստանում ընթացող փոխանցումավազքին և ջահով անցել է Հին Սպարտայի տարածքով:
Օլիմպիական կրակը Հունաստանով կշրջի մինչ մարտի 19-ը և մարտի 20-ին կմեկնի Ճապոնիա:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        