Բաժիններ՝

Ռուբլին ամրապնդվում է նավթի գնի աճի ֆոնին

Դոլարի փոխարժեքը ցած է իջել 73 ռուբլուց, եվրոյինը՝ 82 ռուբլուց: Ռուբլու ամրապնդումը տեղի է ունենում նավթի գնի աճի ֆոնին, ինչպես նաեւ ՌԴ Կենտրոնական բանկի եւ ռուսական արտանող ընկերությունների կողմից արժույթի վաճառքների շնորհիվ, տեղեկացնում  «Ռոսբիզնեսկոնսալտինգ»-ը:

Երեւանի ժամանակով 11:53-ի դրությամբ դոլարի փոխարժեքը նվազել է 2,56 տոկոսով՝ մինչեւ 72,93 ռուբլի, եվրոյի փոխարժեքը կորցրել է 2,48 տոկոս եւ իջել մինչեւ 81,44 ռուբլի: Այդ մասին վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները: Ռուբլին դոլարի եւ եվրոյի նկատմամբ ամրապնդվել է նավթի գների վերականգնումից, ինչպես նաեւ զարգացող երկրների արժույթների փոխարժեքների բարձրացումից հետո: Նավթաշուկայում իրադրության վատացումը, ինչպես նաեւ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով ռիսկային ակտիվների խուճապային վաճառքները թուլացրել էին ռուբլին, բայց Ռուսաստանի Բանկը եւ ֆինանսների նախարարությունը դրան բավականին արագ արձագանքեցին պահուստներից արժույթի առաջարկով, ինչը համապատասխանում է բյուջետային կանոնի հայտարարված մեխանիզմին, նշել են «Ռոսբանկ»-ի վերլուծաբանները:

«Նորդեա բանկի» փորձագետները բավականին փխրուն են համարել ռուբլու փոխարժեքի ընթացիկ վերականգնումը: Նրանք առաջվա պես գտնում են, որ ռուբլու փոխարժեքի երկարաժամկետ կայունացման համար անհրաժեշտ է, որ Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածման դանդաղման նշաններ նկատվեն: «Ռոսբանկ»-ում վերանայել են մինչեւ 2020 թվականի վերջը դոլարի եւ եվրոպական արժույթի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կանխատեսումը:

Փորձագետները դոլարի նկատմամբ ռուսական արժույթի դիրքերի ամրապնդում են սպասում 2020 թվականի երկրորդ եռամսյակի վերջին՝ շուկայում տրամադրությունների կայունացման համեմատ, քանի որ Ռուսաստանի բանկի համալիր միջոցառումները եւ առաջատար կենտրոնական բանկերի կողմից մոնետար պայմանների մեղմացումը մեծացնում են ռուսական ակտիվների գրավչությունը: Առաջիկա ամիսներին դոլարը կվաճառվի 73-77 ռուբլու միջանցքում, իսկ եվրոն՝ 83-87 ռուբլու ընդգրկույթում: «Ռոսբանկ»-ում կանխատեսում են, որ տարեվերջին ռուսական արժույթը դոլարի նկատմամբ կարող է ամրապնդվել մինչեւ 68 ռուբլի: 2020 թվականի երկրորդ եռամսյակի վերջին եվրոպական արժույթի փոխարժեքը համապատասխանաբար կարող է բարձրանալ մինչեւ 77,8 ռուբլի, իսկ 2020 թվականի վերջին հասնել 79,1 ռուբլու նշագծին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս