Բաժիններ՝

Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպք է արձանագրվել

Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել:

 Մարտի 11-ին՝ ժամը 17:20-ին, «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից Ստեփանակերտի քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:05-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2015 թ-ին ծնված Ա. Հ.-ն, իսկ ժամը 17:00-ին նույն ախտորոշմամբ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել նույն տան բնակիչներ 1979 թ-ին ծնված Ա. Հ.-ն և 2000 թ-ին ծնված Ա. Հ.-ն:

Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Արևհատ Ալեքսանյանն ասել է, որ իրենց դիմած երկու հիվանդները, ստանալով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն, երկու ժամ անց բավարար վիճակով դուր են գրվել:

Կայքի հետ զրույցում «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանն էլ ասել է, որ երեխայի վիճակը գնահատվում է բավարար. նա արդեն տանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս