ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի մասնակցությամբ վթարային իրավիճակը նշանակալի չի եղել. տուժած կանայք տանն են

Կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե ահազանգ են ստացել մի քաղաքացուց, որ ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել ավտովթարից տուժած 2 կին: Ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Նորիկ Սմբատյանը:

Մեր տեղեկություններով՝ կանայք, որոնք մեքենայի կողքից են ստացել հարվածը, լուրջ վնասվածքներ չեն ստացել:

Նորիկ Սմբատյանը նրանց իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց, որտեղ կանայք բուժզննում են անցել ու գնացել են տուն: Մեր տեղեկություններով՝ Նորիկ Սմբատյանն այդ ամբողջ ընթացքում գտնվել է հիվանդանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031