 
                        ՈՒԵՖԱ-ն արգելել է ձեռքսեղմումները ՉԼ-ում և Եվրոպայի լիգայում
 
                                    Աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պատճառով Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում առաջիկայում չեն լինի ձեռքսեղմումներ: Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Նման որոշման հիմք է ծառայել կորոնավիրուսի տարածումը: Եվրոպական ֆուտբոլում մի շարք մրցաշարեր կանցկացվեն առանց երկրպագուների:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        