Իտալիայի ֆոնդային ինդեքսն ընկել է ավելի քան 11 տոկոսով

Իտալիայի ֆոնդային բորսայի անկումն արագացել է եւ գերազանցել 11 տոկոսը եվրոպական մյուս հանգուցային շուկաներում սպառավաճառքներից անմիջապես հետո, որոնց Իտալիայում ավելանում է կարանտինը կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Երեւանի ժամանակով 12:54-ի դրությամբ իտալական FTSE MIB-ն ընկել է 11,15 տոկոսով՝ մինչեւ 18480,62 կետ: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ֆոնդային շուկաները 6-7 տոկոս են կորցնում սակարկությունների առաջին րոպեներին 9 տոկոսի հասած անկումից հետո: Կորոնավիրուսի հետ կապված երկյուղներին ավելացել է նավթի գների փլուզումն այն բանից հետո, երբ ավելի վաղ ՕՊԷՔ+-ի մասնակիցները չկարողացան համաձայնության գալ նավթի արդյունահանման կրճատման շուրջ: Սաուդյան Արաբիան, ԶԼՄ-ների տվյալներով, արդեն հայտարարել է, որ մտադիր է ավելացնել արդյունահանումը եւ նվազեցնել նավթի գները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031