![](/banners/BeFunky-design.jpg)
«Նիկոլը փորձելու է Բրյուսելում յուղել իր ճռռացող անիվը… բայց այնտեղ պրիմիտիվ քարոզիչի կերպարը չի աշխատելու». Արմեն Աշոտյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/Ashotyan.jpg)
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանի Բրյուսելյան այցի փաստն ու հանդիպումների բովանդակությունը սառը ցնցուղ էր իշխանությունների տարբեր օղակների համար: Միակ թեզը, որ այդ օրերին փորձեցին շրջանառել նրանք՝ այն էր, որ «Սերժ Սարգսյանը չի վերադառնա արտասահմանյան այցից և կխուսափի իրեն վերագրվող քրեական պատասխանատվությունից»:
Այս թեզը, սակայն, թիթեռի կյանք ունեցավ, քանզի նախատեսված ժամկետներում մեր պատվիրակությունը վերադարձավ Բրյուսելից, ինչն իշխանական պրիմիտիվ քարոզիչները փորձեցին ներկայացնել «Հանրապետականները վերադառնում են» երկիմաստ, բայց անհեթեթ դատարկախոսությամբ:
Իշխանություններն ուենցան բավականաչափ խելք վերջիվերջո չխոչընդոտել Սարգսյանի այցը Բրյուսել մի պարզ պատճառով, որը հայտնի դարձավ երեկ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից՝ Նիկոլ Փաշինանն ինքն էր պատրաստվում մեկնել Բրյուսել Սերժ Սարգսյանից 3 օր հետո: Ակնհայտ է, որ այս դեպքում նա ոչ մի կերպ չէր կարող եվրոպացի գործընկերների մոտ հիմնավորել, թե ինչու է օրեր առաջ խոչընդոտել ընդդիմության առաջնորդներից մեկի այցը Բրյուսել:
Փաշինյանի այսօրվա այցը հատկանշական է մի քանի պատճառներով:
1. Այցը չունի հստակ միջպետական բովանդակություն, որևէ նոր բան չի բանակցվելու, չի ստորագրվելու, չի առաջանալու ԵՄ-Հայաստան հարաբերությունների մեջ:
2. Հետևաբար՝ ակնհայտ է, որ այցի միակ նպատակը փորձել փարատել ԵՄ անհանգստությունները՝ կապված գալիք հակասահմանադրական հանրաքվեի հետ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության բացակայությունը ոչ մի կերպ հիմնավորել և բացատրել չի ստացվում: Ներքին քարոզչությամբ այս հանգամանքը սվաղելու թեզերը դրսում պարզապես չեն կարող աշխատել:
3. Առանձին վերլուծության առարկա է Նիկոլ Փաշինյանի հայտը՝ հանդիպելու ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկին, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ:
Ամփոփելով ասենք, որ Նիկոլը փորձելու է Բրյուսելում յուղել իր ճռռացող անիվը:
Սակայն այսօր «հպարտ քաղաքացու անձնագիր» և ծաղիկ բաժանելով՝ նա իր գործերը առաջ գցել չի կարող: Այնտեղ պրիմիտիվ քարոզիչի կերպարը չի աշխատելու»:
Սերժ Սարգսյանի Բրյուսելյան այցի փաստն ու հանդիպումների բովանդակությունը սառը ցնցուղ էր իշախանությունների տարբեր օղակների…
Gepostet von Armen Ashotyan am Montag, 9. März 2020