Լոնդոնի ֆոնդային բորսայի ինդեքսն ընկել է 8,8 տոկոսով
Լոնդոնի ֆոնդային բորսայի ինդեքսը մարտի 9-ին սակարկությունների սկսվելուց հետո ընկել է 8,8 տոկոսով նավթի համաշխարհային գների կտրուկ անկման ֆոնին։
Տեղական ժամանակով 08:10-ի (Երեւանի ժամանակով 12:10-ի) դրությամբ FTSE-100 ինդեքսը նվազել է 5897 կետով, որը հաշվարկելիս հիմք են վերցվում առավել մեծ կապիտալիզացիայով հարյուր ընկերությունների բաժնետոմսերը: Դրանց բաժնետոմսերի միագումար արժեքն ընկել է 130 մլրդ դոլարով:
Փարիզի ֆոնդային բորսան նույնպես երկուշաբթի օրն աշխատաքն սկսել է գնանշումների կտրուկ անկմամբ, ինչի մասին վկայում են սակարանային հարթակի տվյալները: CAC 40 գլխավոր ցուցիչը, որն արտացոլում է Ֆրանսիայի չորս տասնյակ առաջատար կորպորացիաների վիճակը, ընկել է 6,4 տոկոսով՝ մինչեւ 4809,68 կետ:
BFM Business տնտեսական հեռուստաալիքի բորսայական վերլուծաբանների կարծիքով՝ Փարիզի առեւտրական հարթակում տեղի ունեցողն ուղղակիորեն պայմանավորվված է նավթի գների անկմամբ եւ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված երկյուղներով: