
Նավթի համաշխարհային գներն արագացրել են անկումը. Brent-ն ընկել է բարելի դիմաց մինչեւ 31,74 դոլար

Նավթի համաշխարհային գներն արագացրել են անկումը: Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում ընկել է 42,6 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 31,74 դոլար: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները Երեւանի ժամանակով 08:31-ի դրությամբ: WtI մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն ընկել է 48,9 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 27,72 դոլար՝ թարմացնելով 2016 թվականի փետրվարի նվազագույն ցուցանիշը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Bloomberg գործակալությունը, նավթային ֆյուչերսների ներկայիս անկումն ամենազգալին է դարձել 1991 թվականից ի վեր, երբ ավարտվեց պատերազմը Պարսից ծոցում: Նավթի գնանշումները փլուզվել են այն նորությունների ֆոնին, որ ՕՊԷՔ+-ի մասնակիցները մարտի 6-ին չկարողացան երկարացնել նավթի արդյունահանումը նվազեցնելու պայմանավորվածությունը: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում էր պահպանել գոյություն ունեցող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը:
Արդյունքում ապրիլի 1-ից արդյունահանումը սահմանափակելու պարտավորություն չի ունենա ոչ մի երկիր: Goldman Sachs բանկի գնահատմամբ՝ նավթաշուկայում տիրող խուճապի պայմաններում վառելիքի արժեքն այժմ կարող է ընկնել բարելի դիմաց մինչեւ 20 դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: