Դաժան ու ողբերգական դեպք՝ Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս 38-ամյա և 52-ամյա քաղաքացիները մնացել են հողաշերտի տակ. դիերը դուրս բերելու համար պահանջվել է մոտ 2 ժամ. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները մոտ 2 ժամ աշխատել են, որպեսզի հողաշերտի տակից դուրս բերեն հողի տակ մնացածների մարմինները և բժիշկները արձանագրել են նրանց մահը:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ, 38-ամյա Գագիկ Ղ.-ն և 52-ամյա Գարիկ Մ.-ն են: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: