Բաժիններ՝

Թայկա Վայթիթին նկարահանելու է «Չառլին և շոկոլադի ֆաբրիկան» մուլտսերիալը. Variety

Նորզալանդացի դերասան եւ ռեժիսոր Թայկա Վայթիթին կնկարահանի «Չառլին եւ շոկոլադի ֆաբրիկան» մուլտսերիալի երկու էպիզոդ, որոնք ցուցադրվելու են Netflix-ով: Այդ մասին հայտնել է Variety-ն։

«Շոուն կպահպանի օրիգինալ պատմությունների ոգին, բայց կստեղծի այնպիսի աշխարհ ու հերոսներ, որոնք դուրս են գալիս Դալի գրքի շրջանակներից»,-նորությունը մեկնաբանել է Netflix-ի ներկայացուցիչը:

Ինչպես աղբյուրը պատմել է հրատարակությանը, սերիաներից մեկը հիմնված կլինի Ռոալդ Դալի համանուն պատմվածքի սյուժեի վրա, իսկ մյուսն ամբողջությամբ կնվիրեն ումպա լումպով մտացածին ժողովրդին, որի բարեկամն էր հրուշակագործ Վիլլի Վոնկան:

«Օսկար» մրցանակի դափնեկիրը կգրի սցենարը, ինչպես նաեւ հանդես կգա որպես ռեժիսոր եւ նախագծի գործադիր պրոդյուսեր:
Անիմացիոն ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031