Բաժիններ՝

Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը մարիխուանա է, պատրաստել է դաշտում վայրաճ կանեփի բույսից

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները:

Փետրվարի 28-ին, ժամը 20-ի սահմաններում, քրեական հետախույզները Արմավիրի «Կարմիր» կամրջից, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նալբանդյան գյուղի 30-ամյա մի բնակչի:

Անձնական խուզարկությամբ կասկածվողի գրպանից հայտնաբերվեց յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը մարիխուանա է, պատրաստել է Նալբանդյան գյուղի դաշտում վայրաճ կանեփի բույսից՝ իր օգտագործման համար:

Հանգամանքերը պարզվում են: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031