
Ջոնի Դեփը կարող է վերադառնալ Ջեկ Ճնճղուկի դերին. We gor this covered

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կարող է Ջեկ Ճնճղուկի դերին վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանշիզայի վեցերորդ մասում: Այդ մասին հայտնել է We gor this covered-ը։
Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ Disney ստուդիայի պրոդյուսերներից ոմանք այժմ փորձում են հասնել նախագիծ նրա վերադառնալուն: 2018 թվականի հոկտեմբերին հայտարարվել էր, որ Դեփին հեռացրել են այդ դերից:
We gor this covered-ի տեղեկատվությամբ, Քրեյգ Մազինը («Չեռնոբիլ») եւ Թեդ Էլիոտը (մասնակցել է Ջեկ Ճնճղուկի արկածների մասին ֆրանշիզայի նախորդ մասերի ստեղծմանը) գրում են սցենարը:
Disney ստուդիան «Կարիբյան ծովի ծովահենները» վերաթողարկելու փորձեր է սկսել ձեռնարկել 2018 թվականի վերջին: Այդ ժամանակ վարձել էին «Դեդփուլի» պրոդյուսերներ Պոլ Վեռնիկին եւ Ռեթ Ռիզին, որոնք պետք էպատրաստեին սցենարը, բայց նրանք նախագիծը լքեցին 2019 թվականի սկզբին, պատճառները չեն հրապարակվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: