««Պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» խոսքերն առանձնապես չեմ էլ սիրում, մանավանդ, որ այդ բառերը վարչապետն է ասում». Վարդան Ղուկասյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը չի ցանկանում մեկնաբանել Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տուն ներխուժած իրավապահների գործողությունները:

Հարցին՝ ինչո՞ւ չի ցանկանում մեկնաբանել, պատգամավորը պատասխանեց. «Չեմ ուզում»:

Հիշեցնենք, որ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը ոստիկանները ներխուժել էին Արամ Վարդանյանին պատկանող առանձնատուն, որի ժամանակ կոտրել էին ապակիներ, ջարդել ճաղավանդակները և խուզարկել տունը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

««Պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» օպերացիներին միանշանակ դեմ եմ, առանձնապես այդ խոսքերը չեմ էլ սիրում, մանավանդ, որ այդ բառերը վարչապետն է ասում: Մի քիչ էլ բետոնից խոսեք, ասֆալտն արդեն հոգնեցուցիչ է: Ովքեր հանցագործություն են կատարում, երկիր են թալանել, նրանք թող պատասխան տան: Եթե մարդն ինչ-որ բան է արել, թող նախ ապացուցեն, հետո նոր դատեն: Բայց այսպես մարդուն անմեղ տեղը բերեն՝ միանշանակ կողմնակից չենք: Հիմա այս դեպքին չեմ ուզում անդրադառնալ, դրա համար շատ չեմ էլ մանրանա»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ առհասարակ իրավապահ մարմինների գործողություններից գո՞հ է, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Իրավապահ համակարգի գործողություններից ո՞վ է գոհ, որ ես էլ գոհ լինեմ, մի հատ ժողովրդին հարցրեք, այս 100 տարի է՝ գո՞հ է, թե՞ ոչ: Միանշանակ գոհ չենք, մարդիկ կան, իրենց հետ աշխատում են, առանց ուսադիրների, մարդկանց խեղդելով, ունեցվածքը խլելով, առանց պետհամարանիշերի պտտվում են: Խեղճ ու համեստ տղաները, որոնք ինքնասիրություն ունեն, իրենց հետ չեմ համագործակցում, նրանք գաղութներից դուրս չեն գալիս: Այս ամբողջ կյանքը շոուների վրա է, աղջիկ ջան, այդպես է կյանքը»,- ընդգծեց Վարդան Ղուկասյանը:

Նա անդրադարձավ նաև պարգևավճարներին՝ նշելով, որ աշխատավարձերի բարձրացմանը կողմ է, բայց ժողովրդի աշխատավարձին, ավելին՝ կարելի է գտնել ճանապարհ, թե ինչպես կարելի է մարդկանց աշխատավարձը բարձրացնել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս