Բաժիններ՝

Դասերը կդադարեցվեն 1 շաբաթով. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի հետ կապված մեկ շաբաթ դասերը Հայաստանի ուսումնական հաստատություններում դադարեցնելու որոշում է կայացվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղի եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեզ պետք է որոշակի ժամանակ վերցնել, ավելի մանրամասն հասկանալ, ինչ է կատարվում»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ այդպիսով գարնանանյին արձակուրդները մեկ շաբաթ առաջ տեղի կունենան։

Նա վստահեցրեց, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն աշխատում է անընդհատ, և հորդորեց վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ «Այս իրավիճակը մենք պատվով, ուժեղացած կհաղթահարենք»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև ընդգծեց, որ կառավարությունը որևէ կենսականորեն անհրաժեշտ տեղեկատվություն չի թաքցնելու և շեշտեց. «Բացառված է, որ կառավարությունը որևէ այլ նպատակ ավելի կարևոր համարի, քան հանրային առողջության և անվտանգության խնդիրները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031