«Մի պահ պատկերացրեք, որ այս իշխանության օրոք պատերազմ սկսվի». Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կորոնավիրուսից էլ վտանգավոր

Կորոնավիրուսը հեչ։ Մի պահ պատկերացրեք, որ այս իշխանության օրոք պատերազմ սկսվի։ Ամենամղձավանջայինը կլինեն ոչ թե հակառակորդի հարձակումները, այլ այս անգրագետների ու բնածին անմեղսունակների որոշումները։

Պատկերացնո՞ւմ եք, թե ովքեր են մեզ ղեկավարում և ինչ են նրանք անելու արտակարգ իրավիճակում։

Կառավարության ղեկավարը, ամենայն հավանականությամբ, թշնամու տանկերի ու արկերի դեմ կպայքարի թուղ ու գիր անելով։

Եթե վիրուսի դեմ «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ»–ն էր, ապա կռվի ժամանակ ինչո՞ւ չպետք է դիմեն թուղթ ու գիր անելուն։

Այս իշխանությունն ամենավտանգավոր վիրուսն է, որը հայտնվել է մեր պետական օրգանիզում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031