Բաժիններ՝

«Երբ մենք ճղում էինք մեզ մեջտեղից, ասելով, որ կորոնավիրուսի ներթափանցման վտանգ կա, իշխանությունն ասում էր, որ ամեն ինչ լավ է». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ մենք ճղում էինք մեզ մեջտեղից, ասելով, որ կորոնավիրուսի ներթափանցման վտանգ կա, իշխանությունն ասում էր, որ ամեն ինչ լավ է, ու լրացուցիչ քայլերի կարիք չկա և առհասարակ կորոնավիրուսի «շուխուռը» հատուկ ներգցվում է հայկական տեղեկատվական դաշտ` ոմանց քաղաքական շահերից ելնելով։ Այսպիսի ապուշ և վտանգավոր մտքեր լսել եմ այս օրերին բազմիցս, բայց կարծում էի, որ գոնե հիմա պետք է մի քիչ դուրս գալ քաղաքական աբսուրդի դաշտից և ձեռնարկել հրատապ միջոցներ, որպեսզի վարակը չտարածվի։

Պարտադիր պետք է կոշտ քայլերով կանխել դեղորայքի և հակավարակային հիգիենայի պարագաների (օրինակ բժշկական դիմակների) կտրուկ թանկացումը և պարտադիր պատժել նրանց, ովքեր օգտվելով խուճապից թանկացնում են դեղորայքը և բժշկական դիմակները:

Հերիք է արդեն տարվել անիմաստ քաղաքական գզվրտոցներով, ժամն է` օր առաջ լուրջ վերաբերել վարակի տարածման վտանգին։

Համոզված եմ, որ եթե լինի պաշտոնական տեղեկության պակաս, ապա խուճապն ավելի կտարածվի, այդ իսկ պատճառով, կոչ եմ անում պատկան մարմիններին` չալարել և հնարավորինս օպերատիվ տեղեկացնել քաղաքացիներին կանխարգելիչ քայլերի մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս