
«Ալաշկերտը» նոր ֆուտբոլիստ ունի Մոլդովայից

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Մոլդովայի ազգային հավաքականիպաշտպան Վիկտոր Մուդրակի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյաֆուտբոլիստը նախորդ երեք մրցաշրջանների ընթացքում հանդես էր գալիս մոլդովական «Պետրոկուբ» թիմում: ՄոլդովայիԲարձրագույն խմբի առաջնությունում Վիկտորն անցկացրել է 171 հանդիպում` դառնալով 19 գոլի հեղինակ:
2019-ին «Ալաշկերտի» նորեկը երեք խաղ է անցկացրել Մոլդովայի ազգային հավաքականի կազմում` մասնակցելով Իսլանդիայի, Թուրքիայի և Ալբանիայի թիմերի դեմ հանդիպումներին: Սպասվում է, որ Մուդրակը կհրավիրվի իր ազգային թիմի առաջիկահավաքին:
Բարձրահասակ ֆուտբոլիստն ավելի վաղ 3 հանդիպման է մասնակցել իր երկրի Մ-19 հավաքականի կազմում` դառնալով 1 գոլիհեղինակ: