
«Միֆ էր այն պնդումը, թե տնային պայմաններում իրականացվում է ամենօրյա հսկողություն». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ հիմնադիր Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պացիենտի հետ տարվող աշխատանքների մասին հակիրճ`
Քաղաքացին ինքն է դիմել բժշկի, իսկ դա նշանակում է, որ միֆ էր այն պնդումը, թե տնային պայմաններում իրականացվում է ամենօրյա պարբերական հսկողություն:
Քաղաքացին տաքսիով չի գնացել` սա նշանակում է, որ սկզբում մինիմալ կարևորության հարցերը չեն տրվել:
Սկզբում ասում էին, որ գաղտնի շրջանում տեստը կարող է ցույց չտալ` հիմա ասում են, որ կնոջ մոտ բացասական է, ուրեմն…
Սխալվել կարելի է, բայց սխալները պետք է շտկել, ոչ թե արդարացնել տարբեր հիմնավորումներով:
Ավելի լավ էր ասուլիսը չլսեի, մնայի «հյուրանոց կա» տեղեկության հույսին»: