Բաժիններ՝

«Բժշկական հաստատությունները հրահանգավորված են, թե կախված պացիենտի տեսակից ինչ ճանապարհով նա ուղղորդվի». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարությունը, ինքնազգացողության վատացման դեպքում, հատկապես ճամփորդական փորձ ունեցող քաղաքացիներին հորդորում է դիմել բժշկի: Այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բժշկական հաստատությունները հրահանգավորված են, թե կախված պացիենտի տեսակից ինչ ճանապարհով նա ուղղորդվի: Եթե քաղաքացի է, որ չի շփվել դրսից եկած մարդկանց հետ նրա մոտ կորոնավիրուսի հավանականությունը զրոյի է, ապա նա չի ուղղորդվում թեստարվորման: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Հայաստան եկած բոլոր քաղաքացիները չեն թեստավորվում, ապա ասեմ, որ այդպես չի կարող լինել: Ավելին ասեմ, այդ թեստերը կարող են բացասական արդյունք տալ վարակվածության սկզբնական շրջանում, քանի դեռ հիվանդությունը չի զարգացել»,- ասաց նախարարը:

Նախարարը տեղեկացրեց, որ վիրուսի արտանետումը մարդու օրգանզիմից կատարվում է այն ժամանակ, երբ վիրուսն արդեն բազմացել է օրգանիզմի մեջ: «Գտնելով նեղ շրջանակը՝ գործնականում մեկուսացրել ենք տարածումը»,- հավելեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս